Jump to content

Մալթայի մեգալիթ տաճարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջգանտիա

Մալթայի մեգալիթ տաճարներ, նախապատմական շրջանի մեգալիթ տաճարներ Մալթայում, որոնք ընդհանուր մեկ համարով ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[1]։ Դրանք կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում՝ մ. թ. ա. 3.600-մ. թ. ա. 2.500 թվականներին[2][3]։ Այս մեգալիթ կառույցները մինչև Պորտասարի նմանատիպ կառույցների բացահայտումը համարվել են մեգալիթ հնագույն կառույցներն աշխարհում։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագետները կարծում են, որ մեգալիթ այս համալիրները տարածքի մշակութային էվոլյուցիայի արդյունք են[4][5]։ Դրանք հիմք են հանդիսացել Մալթայի հնագույն պատմության փուլերն անվանելու համար, քանի որ տաճարների տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերված խեցեղեն իրերին ու այլ գտածոներին բնորոշում են որոշակի հատկություններ։ Մալթայի մեգալիթ տաճարների խմբի մեջ չի մտնում ստորգետնյա սրբատեղի Հալ Սաֆլիենին. այն Համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված է առանձին համարի ներքո[6][7]։

Մալթայում կան մեգալիթ այլ տաճարներ ևս, օրինակ՝ Բորջ ին Նադուրը, Կորդինը, Բրոշտորֆի շրջանակը, Թալ Կադին, Թալ Սիլջը, որոնք Համաշխարհային ժառանգության ցանկում չեն ընդգրկվել վատ պահպանված լինելու պատճառով։ Տաճարների մի մասը ոչնչացվել է կամ զգալիորեն վնասվել 19-րդ դարում, որբ գյուղացիները մաքրել են որոշ տարածքներ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար։ Ջգանտիան Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 1980 թվականին։ 1992 թվականին կոմիտեն ընդլայնել է ցանկը՝ այնտեղ ներառելով ևս հինգ մեգալիթ համալիրներ՝ Մնայդրան, Տարշիենը, Թա Հաջրաթը, Սկորբան, Հաջար Քիմը։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարների անվանումներից շատերը մատնանշում են այն քարատեսակը, որով կառուցվել է տաճարը։ Մալթական հագար բառն ընդհանուր է Թա Հաջրաթի և Հաջար Քիմի համար. առաջինի թա մասնիկը մատնանշում է տիրակալին, երկրորդի քիմ մասնիկը հավանաբար մալթերեն խոնարհում բառի աղավաղված ձևն է, որ դիրք է նշանակում[8]։

Մալթական բանահյուության մեջ նկարագրվում են հսկաներ, որոնք կառուցել են տաճարներ։ Դրանից էլ առաջացել է Ջգանտիա անունը, որը նշանակում է հսկաների աշտարակ[9]։ Մալթացի բանասեր Ջոզեֆ Ակվիլինան հայտնել է այն տեսակետը, որ Մնայդրա անվանումը մանդրա (արաբ․՝ منيدرة‎‎) բառի փաղաքշական ձևն է, որ նշանակում է ծառաստան, ծառերով տնկված տարածք։ Նա նշել է նաև, որ բառը կարող է առաջացած լինել արաբերեն մանզարա (արաբ․՝ منظرة‎‎) բառից, որը նշանակում է իշխող դիրք ունեցող տարածք[10]։ Տարշիեն, ինչպես նաև Սկորբայիի տաճարներն իրենց անվանումները ստացել են այն տեղանքի անունից, որտեղ որ հայտնաբերվել են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «21 World Heritage Sites you have probably never heard of». Daily Telegraph.
  2. «Megalithic Temples of Malta – UNESCO World Heritage Centre». Whc.unesco.org. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «The Prehistoric Archaeology of the Temples of Malta». Bradshawfoundation.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
  4. Blouet, The Story of Malta, էջ 22
  5. «Prehistoric Temples of Malta». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. Blouet, The Story of Malta, էջ 28
  7. «Malta: Ancient Home to Goddesses and Fertility Cults». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. Wettinger, Godfrey (2008). «Stramberiji fl-Ismijiet tal-Inħawi Maltin» (PDF). L-Imnara. 9 (32): 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  9. De Soldanis, Gozo, Ancient and Modern, Religious and Profane, Book I, էջեր 86–88
  10. Aquilina, Maltese- English Dictionary, էջ 776